Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կրեմլը «աբսուրդ» է որակել ուկրաինացի խորհրդարանականի խաղաղության ծրագիրը

Կրեմլը «աբսուրդ» է որակել ուկրաինացի խորհրդարանականի խաղաղության ծրագիրը
21.02.2017 | 21:53

Կրեմլը մերժել և «աբսուրդ» է որակել ՈՒկրաինայի խաղաղության ծրագիրը, որ հեղինակել է ռուսամետ ուկրաինացի օրենսդիր Անդրիյ Արտեմենկոն՝ ներկայացնելով Սպիտակ տանը: The New York Times-ի տեղեկություններով՝ Սպիտակ տուն փոխանցված ծրագիրը նախատեսում է Ղրիմը 50 կամ 100 տարով վարձակալության հանձնել Ռուսաստանին: Ռուսաստանը դրա դիմաց պետք է իր ստորաբաժանումները դուրս բերի Արևելյան ՈՒկրաինայից, ինչից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները պետք է վերացվեն:


«Ինչպե՞ս կարող է Ռուսաստանը վարձ վճարել սեփական տարածքի համար: Դա աբսուրդ ձևակերպում է»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Անհնար է, որ ինքներս մեզ վարձ վճարենք»:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ