Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհանսոնը մեկնաբանել է պիցցայի վրա անանասի ավելացման դեմ իր տարօրինակ հայտարարությունը, գրում է Guardian-ը:
Պիցցաների բաղադրիչներին իր վերաբերմունքը նախագահը բարձրաձայնել է նախորդ շաբաթ՝ դպրոցներից մեկի սաների հետ հանդիպման ժամանակ: Յոհանսոնը երեխաներին պատմել է, որ իր սիրելի ֆուտբոլային թիմը Manchester United-ն է, նաև ինքը կտրականապես դեմ է պիցցաներին անանաս ավելացնելուն: Նա նույնիսկ ասել է, որ հնարավորության դեպքում արգելք կսահմաներ պիցցաններին մրգային բաղադրիչներ հավելելուն:
Սոցիալական ցանցերում հայտարարության բուռն քննարկումներից հետո՝ Յոհանսոնը Facebook-ի իր էջում մանրամասնել է, որ սիրում է անանաս. «Ես չունեմ լիազորություններ, որոնք կարող են արգելել մարդկանց անանաս ավելացնել պիցցայում: ՈՒրախ եմ, որ չունեմ նման իշխանություն»: Յոհանսոնը նաև հավելել է, որ նախագահները չպետք է ունենան այդքան «անսահման իշխանություն», որ կառավարեն ուտեստների բաղադրատոմսը, անձամբ նա պիցցաների համար խորհուրդ է տալիս օգտագործել ծովամթերք: