Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լավրովը Նալբանդյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Լավրովը Նալբանդյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
23.02.2017 | 12:30

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պարգևատրել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին Բարեկամության շքանշանով: Նալբանդյանը ՌԴ ԱԳՆ-ի մի շարք աշխատակիցների պարգևատրել է Հայաստանի ԱԳՆ-ի մեդալներով:


Առաջին աստիճանի պատվո մեդալը հանձնվել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Վասիլի Նեբենզյային, երկրորդ աստիճանի պատվո մեդալով պարգևատրվել են ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը, ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Եվգենի Իվանովը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ