Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցք, Վաղաշեն-Աստղաձոր, Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային, ՈՒրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Սյունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» և Վայք-Ջերմուկ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է գալիս:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Հայաստանի տարածքում, Երևանում, փետրվարի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը այս գիշեր բարձրացել է 8-10 աստիճանով, փետրվարի 24-26-ին կբարձրանա ևս 4-6 աստիճանով: