Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վրաստանում կքննարկվի Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը

Վրաստանում կքննարկվի Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը
23.02.2017 | 15:49

Վրաստան կատարելիք այցից դրական ակնկալիքներ ունենք՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։


«Բնական է՝ կքննարկվի նաև Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը»,- ասաց նախարարը։ Ռուսական և վրացական կողմերից հարցի վերաբերյալ հայտարարությունների մասին Վահան Մարտիրոսյանն ասաց. «Դա ավելի շատ ռուս-վրացական հարաբերություններ են, շատ նուրբ հարաբերություններ են, որոնց մասին հիմա շատ բարձրաձայնելը երևի ավելորդ կլինի։ Հայաստանը միայն կարող է ինչ-որ ձևով աջակցել դրանց»։ Այլ մանրամասներ նախարարը խոստացավ ներկայացնել հանդիպումից հետո։

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ