ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունում կայացել է Վիտալի Չուրկինի հետ հրաժեշտի արարողությունը: Նա մահացել էր փետվարի 20-ին: Սգո արարողությանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ առաքելության աշխատակիցները, ՄԱԿ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Հրաժեշտի խոսք են ասել Չուրկինի կինը՝ Իրինան, և նրա որդին՝ Մաքսիմը, Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Կիսլյակը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և ուրիշներ:
Չուրկինի մահվան կապակցությամբ սգո միջոցառումները տեղի կունենան փետրվարի 24-ին Մոսկվայում: