Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մարտի 16-17-ին կժամանի Ադրբեջան՝ Բաքվի V համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակում սպասվում է Գեորգի Մարգվելաշվիլու ելույթն «Արտաքին կապերի ապագան» նիստի ժամանակ:
Նիստին նաև սպասվում են Լատվիայի, Մակեդոնիայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի և այլ երկրների նախագահների ելույթները: «Արտաքին կապերի ապագան» համաժողովում քննարկվելու են տրանսատլանտյան հարաբերությունների ապագան, ահաբեկչության դեմ պայքարը, միջազգային հարաբերություններում Չինաստանի դերը, Եվրոպայի ապագան, միջազգային անվտանգության համար ծայրահեղականության սպառնալիքները: