Բրազիլիայի ԱԳ նախարար Ժոզե Սերրան հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Միշել Տեմերին՝ պատճառաբանելով առողջական խնդիրները.
«Առողջության հետ կապված խնդիրներն ինձ խանգարում են արտասահմանյան ուղևորությունների նախկին ռիթմով աշխատել: Բժիշկների կարծիքով՝ վերականգնման համար առնվազն չորս ամիս է հարկավոր»,- գրել է Սերրան: