Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վիգեն Սարգսյանը մեկնաբանում է «զինվորի ծխախոտը խլելու» թեման

Վիգեն Սարգսյանը մեկնաբանում է «զինվորի ծխախոտը խլելու» թեման
23.02.2017 | 15:53

Կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ մամուլում բուռն քննարկման թեմա դարձած զինված ուժերի պարենային ապահովման չափաքանակներից ծխախոտի հատկացումը հանելուն:
«ՈՒզում եմ պարզաբանել, որ խոսքը վերաբերում է տվյալ դեպքում պայմանագրային զինծառայողներին, որովհետև ժամկետային զինծառայողների ծխախոտի խնդիրը փոխհատուցվել է գումարով դեռ տարիներ առաջ և ժամկետային զինծառայողները ծխախոտ չեն ստացել, այսպես թե այնպես»,- ասաց նա: Նրա խոսքով՝ մարտական դիրքերում գտնվելու ընթացքում պայմանագրային զինծառաողներին հաշվարկվել է օրական մեկ տուփ ծխախոտ, որը ՊՆ-ի գնահատմամբ, չի տեղավորվել իրենց քաղաքականության ու տրամաբանության մեջ:

«Դրա համար մենք առաջարկեցինք այդ նույն գումարը, որը ծախսվել է ծխախոտը ձեռք բերելու համար, ավելացնել ստացվող հավելավճարի մեջ, որ նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու, իսկ նրանք, ովքեր ծխում են, կարողանան ընտրեն իրենց նախընտրած ծխախոտը և ձեռք բերեն այն կամ այդ գումարն օգտագործեն իրենց հայեցողությամբ որևէ այլ նպատակով»,- նշեց Վիգեն Սարգսյանը: Նա շեշտեց՝ երեկ շատ հետաքրքիր էր հետևել, թե ինչպես այս թեման դարձավ զինվորի ծխախոտը խլելու կամ այդ գումարը այլ նպատակներին ուղղելու թեմա: «Դրա համար եք տենց մանրամասն մեզ պատմում»,- արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Հա, որովհետև երեկ շատ բուռն ա քննարկվել էս թեման»,- պատասխանեց պաշտպանության նախարարը:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ