Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է երկու երկրաշարժ

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է երկու երկրաշարժ
23.02.2017 | 15:59

ՍՊԾ դիտացանցը փետրվարի 16- 22-ին ՀՀ տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել է 2 երկրաշարժ: Փետրվարի 16-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2,5) երկրաշարժ է եղել Շիրակի մարզի Աշոցք գյուղից 15 կմ դեպի հյուսիս-արևելք: Փետրվարի 18-ին Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից 15 կմ դեպի հարավ-արևմուտք, գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2,8) երկրաշարժ, որը զգացվել է Վահան գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանում 3 բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Սեյսմիկ իրադարձություններից երկուսը տեղի են ունեցել փետրվարի 19-ին. Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Բաշկալա գյուղից 37 կմ դեպի հյուսիս-արևելք (մագնիտուդ 2,5) և Վրաստանի Բորժոմի քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք (մագնիտուդ 2,4): Փետրվարի 22-ին ստորգետնյա ցնցում է գրանցվել Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք (մագնիտուդ 2,6):


Տարածաշրջանից դուրս 6 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Փետրվարի 18-ին 6,4 մագնիտուդով երկրաշարժ է եղել Արգենտինայում՝ Սան Անտոնիո դե լոս Կոբրես քաղաքից 55 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Փետրվարի 21-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բոլիվիայում՝ Պադիլա քաղաքից 39 կմ դեպի արևելք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ