Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արամ արք. Աթեշյանը Հայաստանում է

Արամ արք. Աթեշյանը Հայաստանում է
23.02.2017 | 22:08

Պոլսո փոխպատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն այս գիշեր ժամանել է Հայաստան: Էջմիածնում է նաև Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը: Նրանք այստեղ են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով: Վաղ առավոտյան նրանք մասնակցել են Սուրբ Վարդանանց տոնին նվիրված պատարագին:

Կաթողիկոսը նրանց հրավիրել է Հայաստան` Պոլսո պատրիարքի ընտրությունների պատճառով ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար: Էջմիածնից վերադառնալուց հետո Պոլսո հայոց պատրիարքի գլխավորությամբ հանձնաժողով է կազմվելու, որը պատրիարքի ընտրությունների համար նախատեսված դիմումը Ստամբուլի նահանգապետի միջնորդությամբ փոխանցելու են իշխանություններին:

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ