Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Քերի Քավանո. Թրամփը կարող է խաղաղ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա

Քերի Քավանո. Թրամփը կարող է խաղաղ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա
25.02.2017 | 16:43

Լեռնային Ղարաբաղի համար հայերի ու ադրբեջանցիների միջև բախումների հավանականությունը առավել բարձր է առաջիկա տարում՝ ասվում է ԱՄՆ միջազգային հարցերով խորհրդի (Council on Foreign Relations) անդամ, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, դիվանագիտության ու հակամարտությունների կարգավորման հարցերով Քենթուկիի համալսարանի պրոֆեսոր Քերի Քավանոյի՝ Ղարաբաղին նվիրված զեկույցում։ Նոր հակամարտությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար, հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանը պաշտպանելու պարտավորություններ ունի, Թուրքիան խոստացել է պաշտպանել Ադրբեջանին, Իրանն էլ երկու երկրների հետ էլ ընդհանուր սահմաններ ունի։ Բացի դրանից Հարավային Կովկասը մի տարածաշրջան է, որի օգնությամբ ԵՄ-ն կարող է նվազեցնել Ռուսաստանից էներգետիկ կախումը։

«Նոր հակամարտության դեպքում կա վտանգ, որ անկարգություններ ու հումանիտար ճգնաժամ կսկսվեն Հայաստանում ու Ադրբեջանում, կամ հարևան պետություններում, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում Ռուսաստանի ավելի մեծ ռազմական միջամտության», նշվում է զեկույցում։
Ըստ հեղինակի՝ հակամարտությունը կարող է բռնկվել սադրանքի կամ էլ պատահական ռազմական գործողությունների հետևանքով։ Փորձագետը շեշտում է, որ անգամ փոքր սխալ հաշվարկը կարող է հանգեցնել բախումների։ Համեմատաբար փոքր ռազմական բախումներն էլ կարող են օգտագործվել քաղաքական միավորներ շահելու կամ մարտի դաշտում գերազանցություն ստանալու համար, ինչն էլ կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի։ Ադրբեջանը կարող է նախաձեռնել փոքր գործողություն, որ ստանա ժողովրդի աջակցությունը, որը բողոքում է վատ ղեկավարությունից ու շարունակվող տնտեսական անկումից։ «2016-ի ապիլին բռնկված հակամարտությունը ցույց է տվել այդ ռազմավարության արդյունավետությունը»,- ասվում է զեկույցում։ Սակայն արտաքին խաղացողները նոր լայնածավալ համակարտությունից ոչինչ չէին շահի, այնպես որ արտաքին միջամտությունը հիմա մտահոգության առարկա չէ։ Փորձագետները նշում են, որ Ռուսաստանը որոշակի օգուտ է ստանում անկայունությունից ու եկամուտ՝ զենքը երկու կողմերին վաճառելուց, սակայն այդ նույն փորձագետները քիչ հավանական են համարում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ դիմակայությունը, նաև Իրանի ներգրավվածությունը։


ԼՂՀ շուրջ լայնածավալ ռազմական գործողությունները սպառնալիքի տակ կդնեն ԱՄՆ-ի զգալի հաջողությունները, որոնք նա ձեռք է բերել վերջին 25 տարիներին՝ «Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի անկախությանն աջակցելու, նաև քաղաքական ու տնտեսական զարգացմանը նպաստելու գործում»։ Բացի դրանից կվտանգվեն ԱՄՆ երկու հիմնական նպատակները՝ Ռուսաստանի ռևանշիստական տրամադրությունների զսպումը ու ադրբեջանական էներգառեսուրսների մատակարարման համար նոր ցանցի կառուցումը։ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական գործողությունները կարող են ավելի բարդացնել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի առանց այդ էլ անհանգիստ հարաբերությունները, հնարավորություն բացելով Հարավային Կովկասում ռուսական ռազմական ու քաղաքական ազդեցությունն ընդլայնման համար», ասվում է զեկույցում։


Նաև շեշտվում է, որ Ղարաբաղում նոր հակամարտությունը կանդրադառնա ԱՄՆ-Իրան ու ԱՄՆ- Թուրքիա հարաբերությունների վրա։ Վերջապես հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդական ջանքերը ԵԱՀԿ առաջին ջանքերից են, իսկ առաքելության ձախողումը կհեղինակազրկի կազմակերպությանը, վատ կանդրադառնա ԱՄՆ-ի վրա, որը սկզբից ևեթ զգալի դերակատարում է ունեցել ԵԱՀԿ ՄԽ-ում։ Զեկույցում առաջարկվում են կանխարգելիչ միջոցառումներ հակամարտության էսկալացիայից խուսափելու համար։ Հեղինակի խոսքով նման միջոցառումներից մեկը կարող է լինել միջնորդությունը ԵԱՀԿ-ից ՄԱԿ-ին հանձնելը։ Բացի դրանից, ԱՄՆ-ը կարող է հայտնել, որ դուրս է գալիս Մինսկի խմբի կազմից, ինչը կխախտի հավասարակշռությունը ու կստիպի, որ կողմերը կշռադատեն իրենց քայլերը։ ԱՄՆ-ը կարող է նաև ակտիվացնել ՄԽ համանախագահների գործունեությունը, որպեսզի նրանք աշխատեն կարգավորման ուղղությամբ, այլ ոչ թե կառավարեն հակամարտությունը, նաև կարող է պնդել, որ պահպանվեն վստահության բարձրացման միջոցառումները։ Այդ համատեքստում զեկույցում նշվում է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, դրական է արձագանքել առաջարկին։ «Եթե Բաքուն շարունակի արգելափակել այդ միջոցառումները, համանախագահ երկրները կարող են մտածել այլընտրանքային մեխանիզմի մասին՝ ստեղծելով նման հնարավորությունների սահմանի հայկական կողմում»,- նշված է զեկույցում։ Եվ վերջապես, եթե չլինեն խաղաղությանն ուղղված քայլեր, կանխարգելիչ քայլերից մեկն էլ կարող է լինել տնտեսական օգնությանը ու մասնավոր ներդրումներին խոչընդոտելը, Մինսկի խմբի ու Թուրքիայի միջև երկխոսության ընդլայնումը։


Էսկալացիան կանխելու համար ԱՄՆ-ին առաջարկվում են նաև միջոցառումների հետևյալ կոնֆիգուրացիաները.
1) ԱՄՆ-ը կարող է աշխատել հրադադարի ռեժիմի անհապաղ վերականգնման ուղղությամբ։ Կողմերի ռազմական ղեկավարության հետ ուղիղ բանակցությունների՝ Ռուսաստանի նախաձեռնությանն աջակցելը ողջամիտ ու արդյունավետ քայլ էր:
2) ԱՄՆ-ը կարող է աջակցել ՄԱԿ ԱԽ-ի կողմից բանաձի ընդունմանը, որը կդատապարտի որևէ լուրջ ռազմական գործողություն։ Եվս մեկ տարբերակ է հասցեական նշել ռազմական գործողություն սկսողին, եթե հայտնի է, թե որ կողմն է դա։ Աշխատելով գործընկերների հետ՝ ԱՄՆ-ը կպատժի էսկալացիա նախաձեռնող կողմին հրապարակային դատապարտման, տնտեսական օգնությունը դադարեցնելու կամ պատժամիջոցների միջոցով։
«Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերսկսման հեռանկարը մի կողմից խնդիր է, մյուս կողմից էլ՝ հնարավորություն Դոնալդ Թրամփի վարչակազմի համար»,- նշվում է զեկույցում։ Հաշվի առնելով մյուս խնդիրների՝ Ղրիմի, Արևելյան ՈՒկրաինայի, Սիրիայի հարցում դիրքորոշումների տարբերությունները, Ղարաբաղի հարցը կարող է ծառայել մերձեցմանը, քանի որ ՄԽ-ն հարթակ է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցության համար։ «Այստեղ դրույքները կարևոր նշանակություն ունեն ԱՄՆ-ի ու նրա եվրոպական գործընկերների համար, բայց դրանք կենսականորեն կարևոր չեն։ Ավելի ակտիվ մասնակցությունը կարող է ապացուցել համագործակցության հարցում Մոսկվայի պատրաստակամությունը՝ համեմատաբար փոքր քաղաքական կորուստներով։ Թրամփի վարչակազմն էլ կարող է իր հերթին ցույց տալ երկու մուսուլմանական երկրների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կառուցողական աշխատանքներ իրականացնելու իր կարողությունը»,- գրում է զեկույցի հեղինակը։


Շեշտվում է նաև որ համանախագահները պետք է ավելի շատ ճնշում գործադրեն կողմերի վրա, ոչ թե շարունակեն պասիվ մոտեցումը։ Փորձագետն առաջարկում է Թուրքիային ավելի շատ ներգրավել քննարկումներին ու չմոռանալ Իրանի մասին՝ Թեհրանին ներգրավելով որպես խնդրին լավատեղյակ երկիր, որը շահագրգռված է կայունություն ու կարգավորում ապահովելու հարցում։ «Վերհանելով համագործակցության առավելությունները՝ Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ աստիճան՝ ԱՄՆ-Ռուսաստան ավելի ակտիվ համագործակցության ճանապարհին»՝ համարում է փորձագետը։ Զեկույցը Թրամփի վարչակազմին կոչ է անում ուշադիր հետևել Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացմանն ու արագ գործել, կանխարգելիչ միջոցառումներով նպաստելով բռնություններից խուսափելուն, ռազմական գործողությունները զսպելուն, հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելուն։

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ