Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ժնևում առաջարկվել է Սիրիայի Սահմանադրության ու ընտրությունների հարցերով աշխատանքային խմբեր ստեղծել

Ժնևում առաջարկվել է Սիրիայի Սահմանադրության ու ընտրությունների հարցերով աշխատանքային խմբեր ստեղծել
26.02.2017 | 17:21

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Ժնևի բանակցությունների մասնակից պատվիրակություններին ներկայացրել է փաստաթուղթ, որն առաջարկում է ստեղծել աշխատանքային խմբեր Սիրիայի Սահմանադրության, ընտրությունների և անցումային իշխանության հարցերով՝ ասել է Ընդդիմության բանակցային բարձրագույն կոմիտեի խորհրդական Յահյա ալ-Արիդին։

«Այո, դե Միստուրան առաջարկել է բաշխել խնդիրները զամբյուղների»,- ասել է նա։ Ալ-Արիդին պարզաբանել է, որ այժմ մինչ երկուշաբթի և երեքշաբթի բոլորը սպասում են Դամասկոսի պատվիրակության ներկայացուցիչների պատասխանին՝ այդ առաջարկի ընդունման կամ չընդունման վերաբերյալ։

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ