ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում ավտոմեքենան մխրճվել է շքերթ դիտող մարդկանց բազմության մեջ: 21 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է The Associated Press-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Ամբրիա Վաշինգտոնը հայտնել էր 12 տուժածի մասին, որոնք կրիտիկական վիճակում են: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան քաղաքի կենտրոնում Krewe of Endymion տոնական շքերթի ժամանակ: Իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ ավտոմեքենայի վարորդը թունավորման վիճակում է եղել: