ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդից դուրս գալու հնարավորությունը՝ հայտնում է Politico ամսագիրը՝ հղում անելով նախկին և ներկա պաշտոնյաների:
ԱՄՆ-ը կարող է այդ քայլին գնալ, որովհետև խորհուրդը, հնարավոր է, ազդել է ՄԱԿ-ի բանաձևի ընդունման վրա, որը դատապարտում է Իսրայելի բնակարանաշինական գործունեությունը: Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի հաջորդ նիստում հարցը կքննարկվի, սակայն որևէ որոշում ԱՄՆ-ի կողմից չի սպասվում, վստահեցրել են Politico-ի զրուցակիցները: