Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հորդորում է անհապաղ վերսկսել ԼՂ հարցով «բովանդակային բանակցությունները»

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հորդորում է անհապաղ վերսկսել ԼՂ հարցով «բովանդակային բանակցությունները»
28.02.2017 | 23:00

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը շփման գծի երկայնքով բախումների վերաբերյալ վերջին հաղորդումներով»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:


Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հարցերի՝ նա հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ընթացիկ ջանքերին՝ նվազեցնելու լարվածության ներկայիս վտանգավոր մակարդակն ու կանխելու հետագա սրումը։ Նրա փոխանցմամբ, Անտոնիո Գուտերեշը «կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ հրադադարի համաձայնագիրը խախտող որևէ գործողությունից և հորդորում է անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը», հաղորդում է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ