ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 28-ին երկօրյա այցով մեկնում է Ղրղզստան: Այցը Ղրղզստանում ներքաղաքական լարվածության ֆոնին է. փետրվարի 26-ին ձերբակալված, ապա կալանավորված ընդդիմադիր պատգամավոր Օմուրբեկ Տեկաբաևի համակիրները երկրորդ օրն է բողոքի ակցիաներով իշխանություններից պահանջում են նրան ազատ արձակել:
ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովն ասել է, որ Պուտինը և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ծրագրում են քննարկել երկկողմ քաղաքական և տնտեսական կապերը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Ղրղզական մամուլը Պուտինի այցը կապում է առաջիկա նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունների հետ՝ շոշափելու տրամադրությունները: