Իրանի նախագահ Հասան Ռոհանին Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) երկրների 13-րդ համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Պակիստան՝ հաղորդում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Նախատեսվում է, որ Հասան Ռուհանին Իսլամաբադում հանդիպումներ կունենա կազմակերպության անդամ երկրների մի շարք ղեկավարների հետ:
Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներն են՝ Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, ՈՒզբեկստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
«Թասնիմ»-ի հաղորդմամբ՝ մինչ Պակիստան մեկնելը, Հասան Ռոհանին մի քանի ժամով այցելել է Պակիստանին սահմանակից Սիստան և Բելուջիստան նահանգ, որտեղ ներկա է գտնվել մի քանի նախագծի շահագործման մեկնարկին: