Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը Կոնգրեսում հանդես եկավ միասնության և հզորության ուղերձով

Թրամփը Կոնգրեսում հանդես եկավ միասնության և հզորության ուղերձով
01.03.2017 | 20:40

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման 40 օրն ամփոփող ելույթ է ունեցել Կոնգրեսում, որը պարբերաբար ընդհատվում էր հոտնկայս ծափահարություններով: Ռուսաստանի հետ հարաբերություններին ԱՄՆ 45-րդ նախագահն ուղերձում չանդրադարձավ: «Ես այսօր այստեղ եմ միասնության և հզորության ուղերձով, որը գալիս է իմ ամբողջ սրտից»,- հայտարարեց Թրամփը:


Նա խոստացավ հզորացնել ամերիկյան զինված ուժերը և խթանել տնտեսությունը, վերահաստատեց Իրանի նկատմամբ իր կոշտ դիրքորոշումը և անխախտ դաշինքը Իսրայելի հետ: «Ես նոր պատժամիջոցներ եմ սահմանել կազմակերպությունների և անհատների համար, ովքեր աջակցում են Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին, և վերահաստատել եմ մեր անխախտ դաշինքը Իսրայելի հետ»,- հայտարարեց ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփը վերահաստատեց ԱՄՆ-ի աջակցությունը ՆԱՏՕ-ին՝ նշելով. «Մենք վճռականորեն աջակցում ենք ՆԱՏՕ-ին՝ դաշինքին, որը կոփվել է երկու համաշխարհային պատերազմներում, ինչի արդյունքում տապալվեց ֆաշիզմը, և «սառը պատերազմում», որը հաղթեց կոմունիզմին: Բայց մեր գործընկերները պետք է կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները: Եվ հիմա, հիմնվելով մեր շատ ազնիվ քննարկումների վրա, նրանք հենց դա են սկսում անել»։
«Ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարությանը ծրագիր մշակել «Իսլամական պետությունը» ոչնչացնելու համար: Մենք սերտորեն աշխատելու ենք մեր դաշնակիցների, ներառյալ՝ մահմեդական աշխարհի մեր ընկերների հետ այս արգահատելի թշնամուն երկրի երեսից վերացնելու համար»,- ասաց ԱՄՆ նախագահը: Թրամփը նաև կրկնեց ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու խոստումը. «Պետք է վերականգնենք օրենքի գերակայությունը մեր սահմաններին և դրանց ամբողջականությունը: Հենց այդ պատճառով շուտով կսկսենք մեծ պատի կառուցումը մեր հարավային սահմանին»: Նա ընդգծեց, որ հարկավոր է բարեփոխել օրինական ներգաղթի համակարգը՝ որակելով հնացած:
Թրամփն անդրադարձավ նաև Obamacare-ին՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի առողջապահական համակարգին՝ «աղետ» անվանելով և ավելի լավ առողջապահական համակարգ ստեղծելու խոստում տալով:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ