Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լարսին այլընտրանք գտնելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը

Լարսին այլընտրանք գտնելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը
01.03.2017 | 20:45

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի թբիլիսյան այցը շարունակում է մնալ Վրաստանի քաղաքական դաշտի բուռն քննարկումների գլխավոր թեմաներից մեկը: Նման արձագանքի պատճառը Հայաստանի վարչապետի` Թբիլիսիում հնչեցրած հայտարարությունն էր, որ Վրաստանի և Հայաստանի իշխանությունները կարողացել են համաձայնության գալ Լարսով անցնող ավտոճանապարհին այլընտրանք գտնելու հարցում: «Այլընտրանքային լուծումները` դա և լաստանավն է, և բազմաթիվ այլ տարբերակներ»,- Թբիլիսիի հայերի հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր Կարապետյանը:


Վրացական ընդդիմությունն անցած շաբաթավերջին` Կարեն Կարապետյանի այցի ավարտից անմիջապես հետո, սկսեց լուրջ կասկածներ հայտնել, որ Հայաստանի վարչապետի նշած այլընտրանքային տարբերակներից մեկը Աբխազիայով անցնող երկաթուղին է:
«Այն պահին, երբ մենք գործարքի գնանք աբխազ անջատականների հետ, մենք նրանց որոշակի լեգիտիմություն կհաղորդենք: Այդ դեպքում Վրաստանը կզրկվի իր հիմնական զենքից` ինքնահռչակ հանրապետությունների չճանաչման քաղաքականությունից»,- հայտարարում էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմակիցներից Նիկա Ռուրուան: «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Զուրաբ Չիաբերաշվիլին չէր բացառում, որ Հայաստանի վարչապետի այցի հետևանքներից մեկը կարող է դառնալ վրացական կողմի հերթական զիջումը Մոսկվային` այս անգամ Աբխազիայի հարցում:


«Վրաստանի այսօրվա իշխանություններին հաճախ են կասկածում Ռուսաստանին անհարկի զիջումների գնալու մեջ: Դա վառ արտահայտվեց հատկապես «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագրի դեպքում»,- հայտարարում էր Չիաբերաշվիլին:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կտրականապես հերքում է աբխազական երկաթուղու վերաբացման շուրջ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների տեղեկությունները. «Ես առաջին անգամ եմ լսում նման բանակցությունների մասին: Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Կառավարությունը նման նախաձեռնության շուրջ նույնիսկ քննարկում չի անցկացրել: Այդ ամենը սուտ է: Ընդդիմությունը, որպես կանոն, շատ է խոսում և շատ է ստում»,- հայտարարում էր Կալաձեն:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ