Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ն Թրամփի և Պուտինի հանդիպում չի նախապատրաստում

ԱՄՆ-ն Թրամփի և Պուտինի հանդիպում չի նախապատրաստում
01.03.2017 | 20:48

ԱՄՆ-ը հաստատում է, որ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպում չի նախապատրաստում՝ գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ իշխանությունների անանուն ներկայացուցչին:

Թերթը մեջբերում է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքերը, որ ընթանում է երկու երկրների ղեկավարների միջև հանդիպման անցկացման գործնական նախապատրաստություն, սակայն հանդիպման ժամկետի և վայրի վերաբերյալ ըմբռնում չկա։

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ