ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Կոնգրեսում ամուսնու ելույթին մասնակցել է 10 հազար դոլար արժողությամբ հանդերձանքով, հաղորդում է Refinery29-ը:
Նրա հանդերձանքը Michael Kors-ի գարնանային հավաքածուից է, պիջակն արժի 5000 դոլար, կիսաշրջազգեստը՝ 4,6 հազար:
Մելանիա Թրամփն առաջին անգամ չէ հանրությանը հայտնվում է ամերիկյան ապրանքանիշի հագուստով: Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը նա կրում էր Ralph Lauren ապրանքանիշի, իսկ Ճապոնիայի վարչապետի տիկնոջ հետ հանդիպմանը՝ Calvin Klein ապրանքանիշի հագուստ: