Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահը Երևանին և Բաքվին բանակցությունների կոչ է անում

ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահը Երևանին և Բաքվին բանակցությունների կոչ է անում
01.03.2017 | 20:50

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում վերջին միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է կողմերի միջև բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝ ուղղված տարածաշրջանում անվտանգություն և կայուն խաղաղություն հաստատելուն՝ Trend-ին ասել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 26-ի հայտարարությունում ևս մեկ անգամ կոչ է արվել հարգել կրակի դադարեցման ռեժիմը:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ