ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ազգային հետախուզության տնօրենի թեկնածու առաջադրված Դեն Քոաթսի կարծիքով՝ ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքները Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան են:
Հետախուզության գործերով Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ, որտեղ քննարկվում է նրան պաշտոնում հաստատելու հարցը, Քոաթսն ասել է՝ համաշխարհային գործերում Ռուսաստանի հարձակողականությունը մեծ անհանգստության տեղիք է տալիս, այդ ամենին պետք է նայել լայն բացված աչքերով և մեծ ու առողջ սկեպտիցիզմով: Քոաթսը խոստացել է աջակցել ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մանրակրկիտ հետաքննությանը: