Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բարաք և Միշել Օբամաները հուշագրությունների գրքի պայմանագիր են ստորագրել

Բարաք և Միշել Օբամաները հուշագրությունների գրքի պայմանագիր են ստորագրել
01.03.2017 | 20:54

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, պայմանագիր են ստորագրել Penguin Random House հրատարակչության հետ՝ հուշագրությունները հրապարակելու համար՝ հայտնում է BBC-ին:

«Ընկերությունն իրավունք է ստացել աշխարհում հրապարակել երկու գիրք, որոնք գրել են նախագահը և տիկին Օբաման»,- հայտարարել է խմբագիրը: Գործարքի մանրամասները պաշտոնապես չեն հայտարարվել: Գրքերից մեկը կգրի Բարաք Օբաման, մյուսը՝ Միշելը: Հայտնի չէ նաև, թե ինչպես կկոչվեն գրքերը: Financial Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ հրատարակման իրավունքի համար հրատարակչությունը կվճարի 65 միլիոն դոլար: Օբամայի հուշագրությունները հրապարակելու համար պայքարել են մի քանի հրատարակչություններ: FT-ն գործարքի գումարը ռեկորդային է որակել: 2004-ին Բիլ Քլինթոնը 15 միլիոն դոլար է ստացել Knopf հրատարակչությունից իր հուշագրությունների համար, Ջորջ Բուշը՝ 10 միլիոն դոլար:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ