Եվրախորհրդարանի պատգամավորները ճնշող մեծամասնությամբ քվեարկել են ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին լը Պենին անձեռնմխելիությունից զրկելու օգտին՝ հայտնում է Reuters-ը:
Որոշման պատճառ է դարձել Twitter-ի իր էջում Ֆրանսիայի նախագահի թեկնածուի հրապարակած լուսանկարի շուրջ սկանդալը, որտեղ, նրա խոսքերով` պատկերված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զոհերը: Որոշումը ուժի մեջ մտելուց առաջ պետք է հաստատվի համապատասխան ատյանների կողմից, որից հետո կհետևի քվեարկություն լիագումար նիստում, որի ամսաթիվը չի որոշվել: