Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Փելոսին պահանջում է ԱՄՆ գլխավոր դատախազի հրաժարականը

Փելոսին պահանջում է ԱՄՆ գլխավոր դատախազի հրաժարականը
02.03.2017 | 18:16

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին պահանջում է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնի հրաժարականը՝ հաղորդում է Reuters-ը: The Washington Post-ը հոդված էր հրապարակել, որ Սեշնը չի տեղեկացրել, որ անցած տարի երկու անգամ զրուցել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը, հաստատելով, որ Սեշնը անցած տարի շփումներ ունեցել է ՌԴ դեսպանի հետ, ընդգծել է, որ դա որևէ առնչություն չի ունեցել ԱՄՆ նախագահական ընտրարշավի հետ: Ըստ նախարարության՝ Սեշնը որպես սենատոր և Սենատի զինված ուժերի հանձնաժողովի ավագ անդամ 25-ից ավելի զրույցներ է ունեցել օտարերկրյա դեսպանների, այդ թվում` երկու շփում Կիսլյակի հետ: Գլխավոր դատախազը հայտարարել է. «Ես երբեք չեմ հանդիպել ռուս պաշտոնյաների հետ՝ քննարկելու ընտրարշավի թեմաներ: Գաղափար չունեմ՝ ինչի մասին է այս պնդումը: Այն կեղծ է»:

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ