Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Անգելա Մերկելը կմեկնի Եգիպտոս և Թունիս

Անգելա Մերկելը կմեկնի Եգիպտոս և Թունիս
02.03.2017 | 18:18

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկօրյա այցով կմեկնի Եգիպտոս և Թունիս՝ քննարկելու Հյուսիսային Աֆրիկայից միգրանտների հոսքը սահմանափակելու հարցը։ Ավելի վաղ Գերմանիան կոչ էր արել Արաբական Մագրիբի երկրներին և Եգիպտոսին ուժեղացնել սահմանային վերահսկողությունը և արագացնել Գերմանիայում ապաստան չստացած քաղաքացիների հայրենադարձման գործընթացը։

Անցած շաբաթ Մերկելի աշխատակազմի ղեկավար Պետեր Ալտմայերը հայտարարել էր, որ 2017-ին Գերմանիայից ռեկորդային թվով միգրանտներ կարտաքսվեն:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ