ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոն ակնկալում է, որ Սենատը կընդունի իր օրինագիծը, որով առաջարկվում է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան դիմացի փողոցն անվանակոչել երկու տարի առաջ սպանված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի անունով:
«Սա կարևոր է՝ ընդգծելու համար, որ մարդը կյանքից զրկվեց Պուտինի կառավարությանն ընդդիմախոսելու համար»,- ասել է Մարկո Ռուբիոն՝ ավելացնելով, թե սա հիշեցում կլինի բոլորին, որ Ռուսաստանի նախագահը «մարդասպան է, հանցագործ»: