Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ադրբեջանը Պակիստանից պաշտպանական սպառազինություններ կներմուծի

Ադրբեջանը Պակիստանից պաշտպանական սպառազինություններ կներմուծի
02.03.2017 | 22:52

Ադրբեջանը Պակիստանից կներմուծի պաշտպանական սպառազինություններ՝ պայմանավորվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը՝ երեքշաբթի Իսլամաբադում հանդիպելով:


Ալիև-Շարիֆ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են պաշտպանական և ռազմարդյունաբերական ոլորտներում կոնկրետ նախագծեր: Ալիևը Պակիստանում էր Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Կազմակերպությանը անդամակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը, Ղազախստանը, ՈՒզբեկստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Ադրբեջանը սկսեց Պակիստանի հետ բարեկամությունից խոսել բոլորովին վերջերս: Անցյալ աշնանը երկու երկրների նախարարների, այդ թվում՝ ռազմարդյունաբերության նախարարների համատեղ ժողովից հետո հայտարարվեց, որ առաջիկա հինգ տարում Պակիստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության, այդ թվում՝ ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարման ծավալները պետք է հասցվեն 500 միլիոն դոլարի։


Առայժմ չի հստակեցվում, թե այս փուլում Բաքուն ինչ զինատեսակներ է ներկրելու Պակիստանից։ Ադրբեջանական լրատվամիջոցները ենթադրում են, որ խոսքը ժամանակակից հակաօդային պաշտպանություն ձեռք բերելու և Ադրբեջանում Պակիստանի հետ համատեղ ռազմական համակարգերի արտադրության մասին է, ինչի շուրջ կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել անցյալ տարի՝ Պակիստանի վարչապետի Բաքու այցի ընթացքում:

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ