Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բելառուսն ու Վրաստանը խորացնում են հարաբերությունները բոլոր ոլորտներում

Բելառուսն ու Վրաստանը խորացնում են հարաբերությունները բոլոր ոլորտներում
02.03.2017 | 22:53

Բելառուսն ու Վրաստանը պատրաստ են խորացնել հարաբերությունները բոլոր ասպարեզներում՝ պաշտոնական այցով Մինսկ ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ Մինսկի և Թբիլիսիի հարաբերությունների խորացումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ:


«Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել այն դիրքորոշման համար, որ ցուցաբերում է Վրաստանը միջազգային կառույցների, Եվրամիության, արևմտյան պետությունների հետ բանակցություններում` աջակցելով Բելառուսին, պաշտպանելով մեր շահերը: Մենք զգում ենք, որ բարիդրացիական հարաբերություններ ունենք, և այդ հիմքի վրա պատրաստ ենք ցանկացած համագործակցության Վրաստանի և վրաց ժողովրդի հետ: Մենք երբեք որևէ մեկին դիմակայելու նպատակով մեկ ուրիշի հետ բարեկամություն չենք արել: Դրա հետ մեկտեղ, մենք ունենք մեր շահերը և սրբորեն պաշտպանելու ենք բելառուս և վրաց ժողովուրդների շահերը»,- հայտարարել է Լուկաշենկոն:


Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ Բելառուսի նախագահն արձանագրել է, որ Վրաստանի հետ կապերը զարգացման դրական դինամիկա ունեն` ի տարբերություն ԵԱՏՄ պետությունների հետ ծավալվող համագործակցության: «Մի քանի տարում մենք բեկում արձանագրեցինք մեր հարաբերություններում: Գուցե սա այն ապրանքաշրջանառությունը չէ, որ մենք նախանշել ենք, սակայն ճանապարհի կեսն արդեն անցել ենք: Մենք նախկինում պայմանավորվել էինք, որ առաջին մակարդակը, որին պետք է ձգտենք, 200 միլիոն դոլարն է: Վրաստանի հետ ապրանքաշրջանառության աճի տեմպերը լավագույնն են, դրանք ավելի դրական են, քան ԵԱՏՄ-ի հետ ապրանքաշրջանառության տեմպերը, որոնք, ցավոք սրտի, նվազել են»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:


Մարգվելաշվիլին ևս վստահ է` Մինսկի և Թբիլիսիի հարաբերությունները ճիշտ ուղղությամբ են զարգանում, և հետագայում ևս դրանց խորացման լուրջ հեռանկարներ կան: Վրաստանը, ըստ Մարգվելաշվիլու, մի շարք հարցերում կարող է հետևել Բելառուսի օրինակին: «Մենք հիացած ենք ձեռքբերումներով, որ արձանագրել է Բելառուսը հատկապես գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտներում: Մենք ցանկանում ենք ծանոթանալ այդ փորձին և զարգացնել համագործակցությունն այդ ասպարեզներում: Թեև Վրաստանը իր հարաբերությունները զարգացնում է ԵՄ-ի հետ, իսկ Բելառուսը` ԵԱՏՄ շրջանակներում, միևնույն է, մենք, հարգելով միմյանց ինքնիշխանությունը, կարող ենք զարգացնել մեր կապերը»,- ասել է Վրաստանի նախագահը:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ