Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եվրախորհրդարանը անձեռնմխելիությունից զրկեց Մարին լը Պենին

Եվրախորհրդարանը անձեռնմխելիությունից զրկեց Մարին լը Պենին
02.03.2017 | 22:55

Եվրախորհրդարանը անձեռնխելիությունից զրկել է ֆրանսիացի ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին լը Պենին՝ թույլ տալով նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել Թվիթերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագությունները պատկերող լուսանկարներ հրապարակելու գործով:


Եվրախորհրդարանի պաշտոնյաները France-Presse-ին հայտնել են, որ որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես: Նրանք հստակեցրել են, որ այն վերաբերում է միայն տվյալ գործին և չի տարածվում մեկ այլ քննության վրա, որ վերաբերում է հանրային միջոցների ենթադրյալ չարաշահմանը: France-Presse-ը նշում է, որ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահի դեմ գործը դատախազությունը հարուցել է դեռ 2015-ին: Լը Պենը, օգտվելով պատգամավորական անձեռնխելիությունից, հրաժարվում էր ներկայանալ դատախազություն հարցաքննության:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ