Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Օբաման վերադառնում է քաղաքականություն

Օբաման վերադառնում է քաղաքականություն
02.03.2017 | 22:57

Բարաք Օբաման պատրաստվում է քաղաքականություն վերադառնալ՝ հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով նրա ընկերոջը, ԱՄՆ-ի նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին: Նրա խոսքով՝ ինքը Օբամայի հետ քննարկել է, թե ինչ կերպ նախկին նախագահը կարող է օգնել ընտրական շրջանների վերաբաշխման հարցերով զբաղվող ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեին, որը Հոլդերը ղեկավարել է անցած տարի:

Նա նշել է, որ Օբաման ակտիվ կմասնակցի կոմիտեի աշխատանքներին, որոնց վերջնական նպատակն է ամրապնդել դեմոկրատների դիրքերը նահանգների օրենսդիր մարմիններում և Ներկայացուցիչների պալատում:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ