Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է, Աշտարակում և Արմավիրի մարզում մառախուղ է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է, Աշտարակում և Արմավիրի մարզում մառախուղ է
03.03.2017 | 17:15

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Արմավիրի մարզում մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:


Հայաստանի տարածքում սպասվում է ամպամածություն, մարտի 4-ին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 5-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, գիշերը բարձրացել է 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:


Երևանում այսօր սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, մարտի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 5-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ