Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պետդումայի խոսնակը ժամանում է Հայաստան

Պետդումայի խոսնակը ժամանում է Հայաստան
03.03.2017 | 17:19

ՌԴ Պետդումայի պատվիրակությունը` խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Նրանք Երևանում կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ։ Հանդիպումների առանցքային թեման երկու երկրների խորհրդարանների համագործակցության զարգացումն է։

Հայաստանցի և ռուսաստանցի պատգամավորների ուշադրության կենտրոնում կլինեն նաև միջխորհրդարանական հարթակներում՝ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողով, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով և այլն, համատեղ աշխատանքների հարցեր:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ