Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանի ԱԳՆ-ն աշխատանքային կապեր է պահպանում ղարաբաղյան համակարտության կողմերի հետ

Ռուսաստանի ԱԳՆ-ն աշխատանքային կապեր է պահպանում ղարաբաղյան համակարտության կողմերի հետ
03.03.2017 | 17:49

ՌԴ ԱԳՆ-ն աշխատանքային կապեր է պահպանում ղարաբաղյան համակարտության կողմերի հետ՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելն է։ «Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, որը նաև փաստագրորեն է ամրագրված»։


Պատասխանելով հարցին՝ ԵԱՀԿ համանախագահները, այդ թվում` Ռուսաստանը, կարձագանքե՞ն Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որ անհրաժեշտ է միավորել ջանքերը «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» դեմ, որով հերթական անգամ փորձ է արվել հակամարտությանը հաղորդել կրոնական ենթատեքստ, ինչը հակասում է ՄԽ դիրքորոշմանը, Զախարովան ասել է, որ ինքը «հավելելու ոչինչ չունի»։ «Դուք ինքներդ ամեն ինչ մեկնաբանեցիք։ Ես հենց նոր ասացի, որ մենք ամբողջովին հավատարիմ ենք ղարաբաղյան համակարտության վերաբերյալ մեր դիրքորոշմանը։ Մեր դիրքորոշումը հեռարձակելիս՝ դրանով է պետք առաջնորդվել»։

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ