Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ը և Ռուսաստանը հնարավոր է բացահայտ առճակատման գնան

ԱՄՆ-ը և Ռուսաստանը հնարավոր է բացահայտ առճակատման գնան
03.03.2017 | 17:50

Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ շուտով ԱՄՆ-ը և Ռուսաստանը հնարավոր է բացահայտ առճակատման գնան: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է երկու գերտերությունների միջև ուժերի նոր հավասարակշռություն ստեղծել. դրանում Թուրքիան կարող է կարևոր դեր խաղալ՝ կարծում է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Նրա խոսքով՝ առանձին խմբավորումների միջոցով Սիրիայում առավելություն ստանալու որոշ գերտերությունների փորձերը հեռանկար չունեն: «Թուրքիան ԱՄՆ-ի և ՌԴ-ի համար ամենաշահավետ գործընկերն է Մերձավոր Արևելքում շահերի պահպանման տեսանկյունից»,- ասել է Քուրթուլմուշը: Նա ավելացրել է, որ ԴԱԻՇ-ը համագործակցում է Բաշար Ասադի ռեժիմի հետ: «Մենք շատ լավ գիտենք, թե հատկապես ով է զինում ահաբեկիչներին։ Վաշինգտոնը պետք է ճիշտ ընտրություն կատարի ահաբեկիչների և դաշնակից երկրի՝ ուժեղ բանակ և հզոր ռեսուրսներ ունեցող Թուրքիայի միջև»,- ասել է նա:

Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ