Եվրոպական միությունը կարող է հրավիրել հատուկ գագաթնաժողով կապված Մեծ Բրիտանիայի՝ միությունից դուրս գալու հետ՝ տեղեկացրել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը: «Անդամ-երկրները զգուշացվել են, որ նման գագաթնաժողովը կարող է հրավիրվել ապրիլի 6-7-ին, եթե ծանուցումը (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ) ստացվի մարտի կեսերին: Սակայն որոշումը կընդունվի միայն ծանուցումից հետո»,- ասել է աղբյուրը: Դիվանագետի խոսքով, հատուկ հանդիպումը պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով, անկասկած, կհրավիրվի:
«Միացյալ Թագավորությունը կծանուցի ԵՄ-ից դուրս գալու իր մտադրության մասին, 27 երկրների ԵՄ գագաթնաժողովը կհրավիրվի, որ պատրաստվեն կառավարման սկզբունքները համաձայն լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածի»,- ասել է նա: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ավելի վաղ խոստացել է ԵՄ-ից դուրս գալու գործընթացը սկսել մինչև մարտի վերջ: