Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրք նախարարի ելույթը չեղյալ հայտարարած գերմանական քաղաքը ռումբի սպառնալիք է ստացել

Թուրք նախարարի ելույթը չեղյալ հայտարարած գերմանական քաղաքը ռումբի սպառնալիք է ստացել
04.03.2017 | 00:24

Գերմանիայի հարավ-արևմտյան Գագենաու քաղաքում ռումբի սպառնալիքի պատճառով տարհանվել են քաղաքապետարանի աշխատակիցները, ոստիկանությունը ստուգում է շենքը: Այստեղ նախօրեին նախատեսված էր Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը:

Նա մտադիր էր երկքաղաքացիություն ունեցող թուրքերին կոչ անել քվեարկելու Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների օգտին, որն ուժեղացնում է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի լիազորությունները, սակայն քաղաքային իշխանությունները արգելել էին հանդիպումը: Գագենաուի քաղաքապետն ասել է, թե առավոտյան ռումբի սպառնալիքի մասին հեռախոսազանգ են ստացել, և կարծում են, որ կապ ունի թուրքական կազմակերպության միջոցառումը չեղյալ հայտարարելու իրենց որոշման հետ: Քյոլնի քաղաքային իշխանությունները ևս չեղյալ են հայտարարել Թուրքիայի արդարադատության նախարարի ելույթը:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ