Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խիստ քննադատել է Շոտլանդիայի անկախությանը ձգտող ազգայնականներին՝ հայտարարելով, թե նրանք սևեռված են անկախության վրա:
Գլազգոյում ելույթ ունենալով պահպանողական կուսակցության համաժողովում՝ Թերեզա Մեյն ասել է, թե տնտեսական որևէ պատճառ չկա Մեծ Բրիտանիայի ամբողջականությունը խախտելու համար: Երբ Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ Եվրամիությունից, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը հայտարարեց, թե պետք է անկախության նոր հանրաքվե անցկացնել։ 2014-ին հանրաքվեով շոտլանդացիները մերժել էին անկախությունը՝ գերադասելով միասնական Բրիտանիան: