Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մելանյա Թրամփը գիրք է ընթերցել հիվանդ երեխաների համար

 Մելանյա Թրամփը գիրք է ընթերցել հիվանդ երեխաների համար
04.03.2017 | 00:33

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը, Նյու Յորքում այցելելով մանկական հիվանդանոց, այնտեղ բուժվող երեխաների համար գիրք է ընթերցել, խրախուսել նրանց գրքեր կարդալ, սովորել:

Մարտի 2-ին՝ գրող Թեոդոր Սյուզի ծննդյան օրը, ԱՄՆ-ում ընթերցանության օրն է: 20-րդ դարում ապրած և ստեղծագործած Թեոդոր Սյուզը, ում գրական անունն է՝ դոկտոր Սյուզ, ավելի շատ հայտնի է իր մանկական գրքերով, որոնց 600 միլիոն օրինակ է վաճառվել: Մելանյա Թրամփը Նյու Յորքի մանկական հիվանդանոցում ընթերցել է դոկտոր Սյուզի գրքերից մեկը:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ