Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵՄ-ՀՀ փաստաթուղթն ընդունելի է՝ եթե համաձայնեցվի ԵԱՏՄ պահանջներին

ԵՄ-ՀՀ փաստաթուղթն ընդունելի է՝ եթե համաձայնեցվի ԵԱՏՄ պահանջներին
04.03.2017 | 21:21

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Ազատության» հարցին, թե Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, պատասխանել է. «Ես ոչ գործադիր մարմնի ներկայացուցիչ եմ, ոչ էլ «Ռոսվոորուժենիայի»:

Բայց հաստատ գիտեմ, որ մեր երկրի նախագահը այս հարցերին հսկայական նշանակություն է տալիս: Եվ այն, որ նա Պետերբուրգում հավաքել էր երկու երկրների ղեկավարներին և նրանց հետ բարեկամաբար զրուցել, դա չի անում պարզապես ընդհանուր բառերով սահմանափակվելու համար»:


Ինչպե՞ս են Ռուսաստանում վերաբերվում, որ Հայաստանը պատրաստվում է համագործակցության նոր փաստաթուղթ ստորագրել Եվրամիության հետ հարցին Լեոնիդ Կալաշնիկովը պատասխանել է եթե փաստաթուղթը համաձայնեցվի Եվրասիական միության պահանջներին, նորմալ են վերաբերվում. «Միայն թե պետք է այդ նորմերը պահպանել, քանի որ տեսնում ենք, թե ինչ է կատարվում, օրինակ, Մոլդովայում: Ես նոր եմ վերադարձել այնտեղից: Ցավոք, նրանք Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո կորցրել են իրենց ՀՆԱ-ի մեկ երրորդը, և կորցրել են ողջ ռուսական շուկան, քանի որ չեն համաձայնեցրել: Իսկ ի՞նչ են ստացել փոխարենը, բացի վիզաներից ոչ մի բան: Եվ վերջին ընտրությունները ցույց են տալիս, որ մարդիկ պատրաստ են հետդարձ կատարել: Նույնն էլ Բուլղարիան է, որևէ մեկին հիմա նրանց լոլիկն ու վարունգը պետք չեն: Եվրամիության հետ պետք է զգույշ լինել, նրանց համար իրենց շուկան է կարևոր, կապիտալիստներն այդպիսի բնույթ ունեն»:

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ