Մարտի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Մարտի 4-ին՝ կեսօրից հետո, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում մարտի 4-ին՝ կեսօրից հետո, 5-ի գիշերը, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 5-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: