Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և քննություն սկսել Շվեյցարիայի, Բուլղարիայի, ՈՒրուգվայի, Արգենտինայի, Ռումինիայի և այլ երկրների ընկերությունների դեմ, որ համագործակցում են ԼՂՀ-ի հետ:
Վկայակոչելով գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը՝ haqqin.az-ը հայտնում է, որ «անբարեհաճ» ընկերությունների թվում են՝ Haik Watch and Jewelry Co-ն, Rodino Haskovo JIC-ը, Centro Ceibal-ը, Deccan Gold Mines Ltd-ը և Cosmote Romanian Mobile Telecommunications S.A-ը: Ընկերությունների ներկայացուցիչներին մեղադրում են ոչ միայն սահմանը ապօրինի հատելու, այլև հարստությունները և օգտակար հանածոները կողոպտելու, խոշոր չափով վնաս պատճառելու, ապօրինի եկամուտներ ստանալու, այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղված են «օկուպացիայի ամրապնդմանը և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը»: