Դոնալդ Թրամփի վարչակազմի աղբյուրները և Արևմուտքի անանուն դիվանագետները հայտնել են AP գործակալությանը, որ ԱՄՆ նախագահը կարող է հետաձգել աշխատանքը ԴԱԻՇ-ի դեմ պայքարի և ազգային անվտանգության այլ հարցերով Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների վրա։
Դա կարող է կապված լինել Թրամփի թիմի վրա ճնշման հետ՝ Մոսկվայի հետ շփումներին առնչվող մեղադրանքների պատճառով։ Արտաքին քաղաքական կուրսի փոփոխման վրա կարող է ազդել նաև այն, որ ԱՄՆ նախագահի շրջապատի նոր անձինք կոշտ դիրքորոշում ունեն Ռուսաստանի նկատմամբ։ Ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Հերբերտ Մակմաստերն Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցների հետ հանդիպմանը Ռուսաստանին ու Չինաստանին անվանել էր երկրներ, որ ցանկանում են շրջել աշխարհակարգը՝ հայտնել է հանդիպմանը ներկա վարչակազմի պաշտոնյաներից մեկը։ Արևմտյան երկրների դիվանագետները Թրամփի հետ զրույցներում ընդգծել են, որ Ռուսաստանի հետ համաձայնագիրը մեծ ռիսկեր ունի: