Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտին-Նեթանյահու հանդիպումը նախատեսված է մարտի 9-ին՝ Մոսկվայում

Պուտին-Նեթանյահու հանդիպումը նախատեսված է մարտի 9-ին՝ Մոսկվայում
05.03.2017 | 22:05

Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ մարտի 9-ին Մոսկվայում նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ «Ինտերֆաքս»-ի հարցին, թե նախատեսվա՞ծ է Ռուսաստանի, Իսրայելի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում, Պեսկովը բացասական պատասխան է տվել։

«Եռակողմ հանդիպում նախատեսված չէ»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Այդ օրը սպասվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Ռուսաստան։ Ըստ թուրքական լրատվամիջոցների, Մոսկվայում Էրդողանը Պուտինի հետ պատրաստվում է քննարկել Սիրիայի հարցը։ Իսրայելական լրատվամիջոցները ևս գրում են, որ Նեթանյահուն այլ հարցերի թվում Մոսկվայում կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը։

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ