ԱՄՆ 28 նահանգներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները, ի պաշտպանություն Թրամփի, հավաքներ և երթեր են անցկացրել։ «Երթ Թրամփի համար» անունը կրող ակցիաները պատասխան էին Թրամփի դեմ երկրի տարբեր նահանգներում պարբերաբար տեղի ունեցող երթերին։ Վաշինգտոնում 150 ցուցարարներ երթով գնացել են Սպիտակ տան մոտ։
Նյու Յորքում 200 ակտիվիստներ հավաքվել են Trump Tower-ի առջև։ Երթեր են տեղի ունեցել նաև Կոլորադոյում, Օհայոյում, Մինեսոթայում։ Կալիֆոռնիայի Բերկլի քաղաքում տասը մարդ է ձերբակալվել, յոթը՝ վիրավորվել Թրամփին դեմ արտահայտվող ակտիվիստների հետ բախումների ժամանակ։