Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Օբամայի խոսնակը հերքում է հեռախոսազրույցները գաղտնալսելու՝ Թրամփի պնդումները

Օբամայի խոսնակը հերքում է հեռախոսազրույցները գաղտնալսելու՝ Թրամփի պնդումները
05.03.2017 | 22:08

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի մամուլի խոսնակը կտրականապես հերքել է Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները, որ նախընտրական շրջանում իր հեռախոսազրույցները գաղտնալսվել են Օբամայի անմիջական հրամանով:

«Սա կարող է մի նոր ուոթերգեյթյան սկանդալ դառնալ»,- երեկ Թվիթերի իր էջում գրել էր Թրամփը: Օբամայի պաշտոնական ներկայացուցիչ Քևին Լևիսը, սակայն, հայտարարել է, որ Թրամփի պնդումները «պարզ կեղծիք են»:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ