Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Իրան: Թեհրանում կայացել է Ադրբեջանի նախագահի հանդիպումն իր իրանցի պաշտոնակից Հասան Ռոհանիի հետ:
«Մենք հիանալի հարաբերություններ ունենք: Միջազգային կառույցներում Իրանն ու Ադրբեջանն աջակցում են միմյանց: Միայն անցած տարի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալն աճել է 70 տոկոսով»,- հայտարարել է Ալիևը՝ Ռոհանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: