Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Աստանայում Սիրիայի հարցով հանդիպումը կկայանա մարտի 14-15-ին

Աստանայում Սիրիայի հարցով հանդիպումը կկայանա մարտի 14-15-ին
06.03.2017 | 21:05

Աստանայում Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով հանդիպումը կկայանա մարտի 14-15-ին, ձևաչափն ու մակարդակը քննարկում են զինադադարի երաշխավոր երկրները՝ հայտնել Է Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդրահմանովը՝ լրագրողների համար մեկնաբանելով իրադրությունը:


«Երաշխավոր երկրները շարունակում են կոնսուլտացիաները Աստանայում Սիրիայի շուրջ խորհրդակցություն անցկացնելու համար: Նախնական կարգով Ժնևում հայտարարված մարտի 14-15-ը պահպանվում է»,- տեղեկացրել է ԱԳ նախարարը: Աստանայում Սիրիայի խնդրի շուրջ վերջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել փետրվարիի 15-16-ին:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ